|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Որքան շատ մեկուսացվի Բաշար Ասադի վարչակազմը, այնքան մեծ կլինի սպառնալիքը Սիրիայում. այսօր Ստամբուլում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Սիրիական ճգնաժամի հետեւանքները սարսափելի են` մարդկային զոհեր, տառապանքներ, հումանիտար ճգնաժամ: Հուսով եմ` այստեղ կգերակշռեն բանականությունը, պրագմատիզմը, սիրիացի ժողովրդի շահերը»,- ըստ ИТАР-ТАСС-ի` ասել է նա:
Նախարարը նշել է, որ այդ գործընթացի որոշ կարեւոր մասնակիցներ վստահեցնում էին, թե ուղիներ կփնտրեն երկխոսության համար: «Հուսով եմ` դա տեղի կունենա»,- ընդգծել է Լավրովը` հավելելով, որ Ռուսաստանը ձգտում է հասնել այն բանին, որ Դամասկոսը կատարի իր խոստումները, առաջնորդվի Ժնեւյան համաձայնագրով:
«Եթե իրադրությունը հանձնենք նրանց, ովքեր խաղադրույք են կատարում ռազմական որոշման վրա, ապա այն սարսափները, որոնք կան, կբազմապատկվեն, նաեւ կմեծանա ահաբեկիչների ազդեցությունը տարածաշրջանում»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը: