|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանից վեց շախմատիստներ հայտնվել են Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակված ՖԻԴԵ-ի տղամարդկանց և կանանց լավագույն հարյուրյակում։
Տղամարդկանց շրջանում լավագույն 100-յակում ընդգրկվել են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը (64-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյանը (85-րդ) և Հրանտ Մելքումյանը (99-րդ):
Կանանց շրջանում՝ Էլինա Դանիելյանը (47-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (55-րդ) և Աննա Սարգսյանը (84):
Նշենք, որ նախորդ վարկանիշի համեմատ Շանթ Սարգսյանը բարձրացել է երկու հորիզոնականով՝ 66-րդ տեղից հայտնվելով 64-րդ տեղում։ Կանանց վարկանիշային աղյուսակում երեք հորիզոնականով բարձրացել է Լիլիթ Մկրտչյանը։