|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքական Sondakika.com կայքը հրապարակել է Թուրքիայում արգելված ֆիլմերի թոփ 5-յակը։ Ցուցակում տեղ է գտել նաև կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի հայտնի «Արարատ» ֆիլմը։
Շառլ Ազնավորի գլխավոր դերակատարմամբ ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության մասին։ Ֆիլմը ստեղծվել է 2002 թվականին։ Որոշ կրճատումներով ֆիլմը ցուցադրվել է թուրքական մասնավոր հեռուստաընկերություններից մեկում։
Ցուցակում են հայտնվել նաև «Նիմֆոմանուհի», «Լոուրենս Արաբիացի», «Կեսգիշերային ճեպընթաց» և «Ամերիկա, Ամերիկա» ֆիլմերը։ Օսկարակիր այս վերջին ֆիլմի ռեժիսորը հունական արմատներով Էլիա Կազանն է. ֆիլմը պատմում է Օսմայան կայսրությունում հալածվող հույների և հայերի մասին. գլխավոր հերոս հույնը հայերի միջոցով կարողանում է տեղափոխվել ԱՄՆ։