|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պետական պարգև շնորհել Հռոմի Ֆրանցիսկոս պապին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահը Հռոմի պապին պարգևատրել է «Ազատության նախագահական մեդալով» և հեռախոսազրույց է ունեցել նրա հետ։ Հայտարարության մեջ բացատրվում է, որ սա միակ դեպքն է, երբ նախագահ Բայդենը պարգևատրել է Ազատության նախագահական մեդալով։
Փաստաթղթում ընդգծվում է, որ Հռոմի պապը կոչ է անում «պայքարել հանուն խաղաղության և մոլորակի պաշտպանության»։