|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ոստիկաններին ու համակարգի վետերաններին եւ պետական պարգեւ ու կոչումներ շնորհել մի խումբ անձանց:
Իր խոսքում Նախագահը կարեւորել է ոստիկանության դերակատարությունն արցախյան պետականաշինության գործում` նշելով, որ համակարգի գործուն մասնակցությամբ է նաեւ մեր հանրապետությունում պահպանվում օրինականությունը, հասարակական կարգն ու կանոնը, անվտանգությունն ու կայունությունը, քաղաքացիների շահերն ու մարդու իրավունքները:
Բակո Սահակյանն ընգծել է, որ համակարգի առջեւ ծառացած խնդիրները եղել են եւ կմնան պետության ուշադրության կենտրոնում, եւ իշխանությունները կանեն հնարավորը ոստիկանների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: