|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Պեկինում այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ցինհուա համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է շնորհել. հայտնում է РИА Новости-ն:
Հանդիսավոր արարողության ժամանակ Ցզինպինը հայտարարել է, որ իր համար հատկապես հաճելի է նման դիպլոմ շնորհել իր լավագույն ընկերոջը:
Պուտինն, իր հերթին, մեծ պատիվ է համարել նման դիպլոմի արժանանալը:
Հիշեցնենք, որ Պուտինը Պեկինում մասնակցում է միջազգային ֆորումի: Այնտեղ է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այսօր նախատեսված է Պուտին-Ալիև հանդիպում: