|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իշխող «Քաղաքացիական ուժ» կուսակցությունից միայն մեկ օրենսդիր է ներկա Հարավային Կորեայի Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ նախագահ Յուն Սեոկ Յոլի իմփիչմենթի քվեարկության համար, գրում է РИА Новости-ն։
Նախագահ կնոջ նկատմամբ հատուկ հետաքննության հարցով քվեարկությունից հետո իշխող կուսակցության բոլոր պատգամավորները լքել են դահլիճը։ Այդ օրինագիծը, ի վերջո, չի ընդունվեկ, դեմ է արտահայտվել «Քաղաքացիական ուժերի» 102 ներկայացուցիչ։
Ավելի վաղ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները նախագահին իմփիչմենթ հայտնելու որոշման նախագիծ էին պատրաստել և խորհրդարանին ներկայացրել՝ մեղադրելով նրան իշխանությունը բռնությամբ զավթելու և պաշտոնական լիազորությունները գերազանցելու մեջ՝ այն է առանց պատշաճ հիմքերի և օրենքի խախտմամբ ռազմական դրություն մտցնելը։
Նախագահին իմպիչմենթի ենթարկելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի 300 պատգամավորներից 200-ի ձայնը։ Ընդդիմությունն ունի ընդհանուր առմամբ 192 ձայն։