|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Կորեայի Հանրապետությունը մերժել է ԿԺԴՀ-ի վերջնագիրը Սեուլի «թշնամական գործողությունների» մասին:
Երկրի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ իրենք կոշտ պատասխան կտան հյուսիսային հարեւանների ցանկացած սադրանքի. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Հիշեցնենք, որ հարավկորեացի ակտիվիստները ապրիլի 15-ին` ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի 101-րդ տարեդարձի օրը Սեուլում այրել էին նրա, նրա որդու Կիմ Չեն Իրի եւ թոռան` Կիմ Չեն Ընի նկարները: Այդ կապակցությամբ ԿԺԴՀ-ն վերջնագիր էր ներկայացրել, ըստ որի` նոր վիրավորանքների դեպքում ԿԺԴՀ-ն կհարձակվի իր հակառակորդների վրա առանց զգուշացման, եւ եթե Հարավային Կորեան ցանկանում է երկխոսություն սկսել ԿԺԴՀ-ի հետ, պետք է ներողություն խնդրի վիրավորական գործողությունների համար: