|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հարավային Կորեայի միավորման հարցերով նախարարությունն այսօր կոչ է արել ԿԺԴՀ-ին` անհապաղ բանակցություններ սկսել արդյունաբերական Կեսոն համատեղ գոտում իրադրության բնականոնացման համար. տեղեկացնում է Интерфакс-ը:
«Կորեական պետություններին հարկ է քննարկել արդյունաբերական գոտու հիմնախնդիրը երկխոսության միջոցով: Փհենյանը պետք է անհապաղ նստի բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել են նախարարությունում:
Սեուլը զգուշացրել է, որ գոտու գործունեության դադարեցումը բացասաբար կանդրադառնա թերակղզու բնակիչների ապագայի վրա: