Միասին կարող ենք
կարևոր
400 դիտում, 53 րոպե առաջ - 2026-05-23 17:22
Քաղաքական

Ով քվեարկում է Փաշաևին, քվեարկում է Ալիևին․ Ռոբերտ Քոչարյան

«Այն վիճակին են հասցրել, որ պահ է  գալո,ւ հատակապես քաղաքականությամբ զբաղվողների համար, մի քիչ անհարմար է լինելու, որ եթե պարզվի գոնե մի քանի ամիս չեն նստել, բայց միշտ խոսում են ժողովրդավարության մասին»,- Դալարիկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ 

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ հաշվի առնելով վերջին մի քանի օրերի հայտարարությունները, որոնք գալիս են նաև Ռուսաստանից, ավելի շատ կխոսի տնտեսությունից. «Ինչ տնտեսական մոդել պետք է ունենա փոքր երկիրը։ Փոքր երկիրը միշտ պետք է ձգտի մեծ շուկաներ մուտք ունենալը, չի կարող Հայաստանը միայն իր մոտ 3 միլիոն բնակչությամբ ու իր տարածքով ինքնաբավ լինի և արդյունավետ գյուղատնտեսություն ունենա։ Մեր գյուղատնտեսական ապրանքների 90%-ը արտահանվում է Ռուսաստան, և սա այն մոդելն է որ հնարավորթյուն է տալիս զարգացնել երկիրը։

Իսկ այս իշխանությունը անում է ամեն ինչ այս մոդելը քայքայելու համար»։ 

Խոսելով ընդդիմության դեմ հնչած մեղադրանքներից՝ Քոչարյանը ասաց. «Ընդդիմությո՞ւնն է Զելենսկուն հրավիրել Հայաստան, ընդդիմությո՞ւն է այդ հիմար հայտարարություններն արել Հայաստանի տարածքից։ Մենք ձեզ զգուշացրել ենք և շարունակում ենք զգուշացնել՝ խելքներդ հավաքեք, դուք այստեղ կառավարություն եք ժողովրդի համար։

Դիվանագիտությունը տարբեր  այցերի ժամանակ սիրուն նկարվելու համար չի։ Դիվանագիտությունը պետք է արդյունք բերի։ 

Երկիրը փորձադաշտ մի՛ սարքեք, երկիրը տրինաժոր չի»։ 

Նա նշեց, որ այս մահաբեր իշխանությունը պատուհաս է, փորձանք է Հայաստանի համար. «Աջ ու ձախ մահակը վերցրած, անունը դրած իրավապահ մարմին, ընկած է ժողովրդի հետևից և փորձում է ստիպելով, պատերազմով վախեցնելով վերարտադրվել։

Երեք պատերազմ բերած անձն ինձ ասում է պատերազմ բերող գործիչ։ Մենք ոչ միայն խաղաղություն ենք բերելու, այլ արժանապատիվ և կայուն խաղաղություն»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։