կարևոր
313 դիտում, 46 րոպե առաջ - 2026-09-17 14:28
Քաղաքական

Փաշինյանը փորձում է հաճոյանալ Ալիևին. Արցախի բոլոր նախագահները, փաստացի, բանտում են․ Լևոն Քոչարյան

Փաշինյանը փորձում է հաճոյանալ Ալիևին. Արցախի բոլոր նախագահները, փաստացի, բանտում են․ Լևոն Քոչարյան

«Այն, որ գործը և հետապնդումը քաղաքական են, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ինչքան էլ փորձեն դրան իրավական բացատրություններ տալ, իրականությունն այլ է։ Նպատակների հետ կապված կարող ենք տարբեր ենթադրություններ անել, բայց եթե գործողությունների շղթան տեսնում ենք նաև ընդդիմության հիմնական ուժերի առաջնորդների նկատմամբ, սա պատահականություն չէ։ Այսինքն՝ պոտենցիալ ամենախոշոր ընդդիմադիր ուժերի առաջնորդներին ու ուժերին այս ձևով փորձում են թուլացնել։

Սրա նպատակները տարբեր են՝ հերթական զիջումների վրա հնարավոր ազդեցությունն ավելի քիչ լինի, Սահմանադրությունը փոխելու հետ կապված դիմադրությունն ավելի քիչ լինի։ Հորս մասով կարծում եմ նաև առանձնահատուկ՝ ինքը սրանով փորձում է հաճոյանալ Ադրբեջանի նախագահ Ալիևին, որովհետև Արցախի Հանրապետության բոլոր նախագահները փաստորեն այսօր բանտում են՝ երեքն Ադրբեջանում, մեկը՝ Հայաստանում»,- այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։