|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» 080 080 804 թեժ գծին ժամը 14:55-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամները կանգնում են ընտրողների կողքին եւ հսկում, թե ում օգտին են նրանք քվեարկում:
Իսկ Երեւանում` Ավանի թիվ 1/08 ընտրատեղամասից կազմակերպության դիտորդը ժամը 14։10-ին հայտնել է, որ ընտրատարածքում մոտ 20 րոպե մեծ կուտակումներ են եղել, ու քաոսային վիճակ է եղել: Հանձնաժողովի նախագահն այդ ժամանակ կանգնած ծխել է ու չի վերահսկել իրավիճակը: Այդ ընթացքում քվեախցիկում քվեարկել են երկու հոգով:
Աղբյուրը` www.hra.am