|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վրաստանի ՆԳՆ-ն Մառնեուլիի շրջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկները քվեատուփի մեջ լցնելու համար մեղադրել է երկու անձի։ Ձերբակալվածներին սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում, հայտնում է publika.ge կայքը։
«Հետաքննությունը պարզել է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադհուլի գյուղի թիվ 69 ընտրատեղամասում մեղադրյալը, խախտելով օրենքը, քվեաթերթիկներ է լցրել քվեատուփի մեջ», - ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Նշված փաստով Մառնեուլիի շրջանային ընտրական հանձնաժողովի որոշմամբ թիվ 69 ընտրական տեղամասում քվեարկությունը դադարեցվել է և քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։