|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի Ռիզա և Տրապիզոն քաղաքներում երկու մարդ է մահացել ընտրատեղամասերում սրտի կաթվածից, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածներից մեկը ընտրական հանձնաժողովի աշխատակից էր։
Հերթապահության ժամանակ նա սրտի կաթված է ստացել։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չեն կարողացել։
Տրապիզոն քաղաքում 75-ամյա կինը, ով ընտրատեղամաս էր եկել հարազատների հետ, մահացել է սրտի կաթվածից։ Նա քվեախցիկում իրեն վատ է զգացել։ Արդյունքում կինը մահացել է։
Ավելի վաղ Sözcü-ն հայտնել էր, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շոու է կազմակերպել Ստամբուլի ավագ դպրոցի ընտրատեղամասում, որտեղ եկել էր քվեարկելու։ Այս մասին հայտնում է «The Rambler»-ը։