|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս մասին այսօր BRICS 16-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Բաքվի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցված է առնվազն 80-90%-ով։ Առաջարկում ենք Ադրբեջանին արդեն ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը կլուծի բոլոր սկզբունքային հարցերը` խաղաղության ու հարաբերությունների կարգավորման ամուր հիմքեր ստեղծելու համար», - ասել է նա։
Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ նաև ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու նշեց, որ դրա իրագործման դեպքում Հայաստանն ի վիճակի կլինի ապահովել իր տարածքով բեռների անցման անվտանգությունը։