|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեքշաբթի ուշ երեկոյան Նիգերիայի հյուսիսում՝ Ջիգավա նահանգի Մաջիյա քաղաքում վառելիքի ցիստեռնը, մեկ այլ մեքենայի բախվելուց խուսափելով, շրջվել է և վթարի է ենթարկվել: Դրա մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Վթարից հետո բնակիչները կուտակվել են շրջված տանկերի շուրջը՝ արտահոսող վառելիքը հավաքելու համար։ Տանկերի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 147 մարդ:
Տեղական վարչակազմի նախագահ Համբալի Զարգան նշել է, որ տասնյակ զոհեր «այրվել են անճանաչելիորեն» և զգուշացրել, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի: Նրա խոսքով՝ մոտ 140 այլ տուժած բնակիչներ բուժվում են մոտակա հիվանդանոցներում: