|
Փոխարժեքներ
23 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.08 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.9314 |
| GBP | ⚊ | £ 486.68 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Այսօր Դալարիկ կայարանում տեղի ունեցած վթարի հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ տուժածի վիճակը միջին ծանրության է, կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:55-ին, Դալարիկ կայարանում վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին, ինչի հետևանքով վնասվել են վերգետնյա կապի համակարգն ու շոգեքարշը։
Վթարի հետևանքով չեղարկվել է Երևան-Գյումրի ժամը 14:25-ի ուղևորատար էլեկտրագնացքի երթը: