|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 19-ը մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է ԱՆ-ն։
«Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 10 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 2 մահվան ելքով:
Դեռևս շարունակում է բուժում ստանալ 3 պացիենտ, որից 1-ը՝ Էրեբունի ԲԿ-ում (ծայրահեղ ծանր վիճակում (կուրություն)), 1-ը՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում (ծայրահեղ ծանր վիճակում), 1-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում (ծանր վիճակում)»,- ասված է ԱՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։