|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել է 154-ի, հիվանդանոցներում ծանր վիճակում գտնվում 120 քաղաքացի: Այդ մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը:
Ավելի վաղ հաղորդվել էր 137 զոհի մասին: «Լիբանանի առողջապահության նախարար Համեդ Հասանը հայտարարել է զոհվածների վերաբերյալ վերջին տվյալների մասին, նրանց թիվը հասել է 154-ի: Վիրավորների թվաքանակը մոտավորապես 5 հազար է»,-գրում է լիբանանյան NNA գործակալությունը: Նախարարը նշել է, որ հիվանդանոցներում ծանր վիճակում է գտնվում 120 մարդ, ուստի զոհերի թիվը կարող է ավելանալ: Փրկարարա-որոնողական գործողությունը շարունակվում է Բեյրութի նավահանգստի տարածքում եւ մերձակայքում ավերված թաղամասերում: Գործողությանը մասնակցում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները եւ այլ երկրներից ժամանած փրկարարներ: