|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 30 զոհի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Լիբանանյան Կարմիր խաչի ղեկավարն, իր հերթին, հայտնել է, որ ներկա պահին պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 2200-ի, սակայն այդ թիվը դեռ վերջնական չէ:
Հիշեցնենք, որ մահացել է նաև լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը, որը ծանր վիրավորվել էր պայթյունի հետևանքով և վիրավորվել է բեյրութահայ լրագրող Համո Մոսկոֆյանը։
Ավելի վաղ երկրի առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր, որ մայրաքաղաքային հիվանդանոցները լի են վիրավորներով: