|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, բավարարել է փաստաբան Վարդուհի Սարգսյանի բողոքը եւ Քերոբ Մանվելյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինել տնայինով։ Հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Քերոբ Մանվելյանը մայիս ամսին բողոքի խաղաղ գործողությունների ժամանակ կալանավորված մեր հայրենակիցներից է:
Շնորհակալություն եմ հայտնում փաստաբան Վարդուհի Սարգսյանին, ով «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» կոչով անվճար ստանձնեց Քերոբի պաշտպանությունը»,- գրել է փաստաբանը։