|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սբ. վկաներ Եվգենիոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի ու Ակյուղասի հիշատակության օրը։ Այս մաիսն տեղեկանում ենք Qahana.am-ից։
Քրիստոնեության արագ տարածումը հատկապես հռոմեական կայսրության սահմաններում արդեն երկրորդ դարից անհանգստացնել է կայսրերին: Հրապարակվեցին կայսերական հրովարտակներ, որոնցով հրահանգվում էր կամ հեթանոսության դարձնել քրիստոնյաներին կամ էլ հալածել մինչև մահ:
Հալածանքների այդ ժամանակաշրջանում բազմաթիվ քրիստոնյաներ նախընտրում էին մեռնել, քան ուրանալ Քրիստոսին: Եկեղեցին մեծապես գնահատում է հանուն Քրիստոսի այդ մարդկանց կրած չարչարանքները, նրանց համարձակությունն ու հավատը: Այդպիսի վկաներ են Հուլիանոս Ուրացող կայսեր օրոք նահատակված Եվգենիոսն ու Մակարիոսը, Դիոկղետիանոս և Մաքսիմիանոս կայսրերի օրոք նահատակված Վաղերիոսը, Կանդիտոսն ու Ակյուղասը: Տոներ կարգելով ի հիշատակ այդ նահատակների, Եկեղեցին ուսուցանում է հավատացյալներին հավատարիմ մնալ Քրիստոսին նույնիսկ ամենադժվարին պայմաններում: