|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունվարի 7-ը, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող օրը, հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրմիներին: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Ծննդյան տոնն ամփոփում է հունվարի 13-ին` Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնով: Ըստ մովսիսական օրենքի, ծնողները ութ օրական Մանուկ Հիսուսին տարան տաճար` ընծայեցին Աստծուն, անվանակոչեցին Հիսուս, ինչպես Գաբրիել հրեշտակապետն էր պատվիրել և թլպատեցին: Սուրբ Ծննդյանը հաջորդող ութ օրերի ընթացքում քահանաներն այցելում են հավատացյալների տներ, նրանց են փոխանցում Ս. Ծննդյան ավետիսն ու տնօրհնեքի կարգ կատարում: