|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Կիևը, որն ինքն է արգելել բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ, «չի տեսնում» Մոսկվայի պատրաստակամությունը դրանց նկատմամբ», - հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, գրում է РИА Новости-ն։
Հիշեցնենք, որ Կուլեբան Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ զրույցում ասել է, որ ուկրաինական կողմը պատրաստ է բանակցել ռուսական կողմի հետ։ Միևնույն ժամանակ, Կիևը ավելի վաղ օրենսդրական մակարդակով արգելք էր մտցրել նրանց նկատմամբ և անտեսել Մոսկվայի հայտարարությունները երկխոսություն վարելու պատրաստակամության մասին։
Դմիտրի Կուլեբան հայտնել Է Ուկրաինայի հետեւողական դիրքորոշումը, այն է ՝ ռուսական կողմի հետ բանակցային գործընթաց վարելու պատրաստակամությունը որոշակի փուլում, երբ Ռուսաստանը պատրաստ կլինի բարեխղճորեն բանակցել, սակայն նշել է, որ ռուսական կողմից նման պատրաստակամություն առայժմ չի նկատվում։