|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը:
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում հանդիպում եմ ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Վերահաստատել եմ Ադրբեջանի հանձնառությունն ու պատրաստակամությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը և կոչ եմ արել մնալ այն գործողություններից, որոնք կխաթարեն գործընթացը», - գրել է Բայրամովը: