|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԵՄ-ն տեսնում է Դոնբասում հակամարտությունը լուծելու` Մոսկվայի պատրաստակամությունը. հայտնում է РИА Новости-ն: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք տպավորություն ունենք, որ կան որոշ էլեմենտներ, որոնք կարող են մեզ թույլ տալ տեսնել հակամարտությունը լուծելու մի փոքր ավելի պատրաստակամություն Ռուսաստանի նախագահ Պուտինի կողմից»,- ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ՝ դեկտեմբերի 13-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ն Ռուսաստանի հետ համագործակցության հույս ունի: