|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀԴԲ-ի հայտարարության համաձայն, Դոնալդ Թրամփին սպանելու փորձ արած տղամարդը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, հայտնում է BBC-ն։
ՀԴԲ-ի տվյալներով, Քրուքսը Փենսիլվանիա նահանգի Բեթել-պարկի բնակիչ էր։
Այս քաղաքը մահափորձի վայրից՝ Բաթլեր քաղաքից, մոտ 70 կմ հեռավորության վրա է գտնվում։
«Հետաքննությունը նախկինի պես ակտիվ շարունակվում է, և յուրաքանչյուրին, ով տեղեկություն ունի, որը կարող է օգնել հետաքննությանը, հորդորում ենք առցանց լուսանկարներ կամ տեսանյութեր տեղադրել», - ասվում է ՀԴԲ-ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Վիրավորվել է նրա ականջը։