|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին:
«Հարգելի պարոն Փեզեշքիան, ընդունեք իմ ի սրտե շնորհավորանքներն Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ռուս-իրանական հարաբերությունները բարեկամական են և բարիդրացիական: Մոսկվան և Թեհրանը արդյունավետորեն համակարգում են ջանքերը միջազգային օրակարգի ընթացիկ խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասվում է Ռուսաստանի ղեկավարի ստորագրած հեռագրում։
Պուտինը հաջողություն է մաղթել Փեզեշքիանին և նշել, որ Իրանի ընտրված նախագահի օրոք ակնկալում է երկրների միջև հետագա կառուցողական համագործակցությունը՝ ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման։