|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միշել Աունին՝ Լիբանանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
«Վստահ եմ, որ Ձեր երկարամյա փորձառությունը և Լիբանանի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի ապահովմանն անմնացորդ նվիրվածությունը լավագույնս կծառայեն իրենց նպատակին:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում հայ և լիբանանցի ժողովուրդների՝ դարերի խորքից եկող բարեկամությունն առավել կամրապնդվի և կստանա նոր որակներ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և Ձեր առջև դրված բոլոր նպատակներն ու ծրագրերը իրականացնելու ուժ ու կորով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում»: