|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ալբերտ Բազեյանի գործի վերաբերյալ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Բողոքով ՀՀ գլխավոր դատախազը պնդել է, որ Ա. Բազեյանի նկտամամբ որպես խափանման միջոց պետք է կիրառվեր ոչ թե տնային կալանք խափանման միջոցը, այլ՝ կալանքը։ Այս մասին հայտնում է փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը:
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ա. Բազեյանի բողոքը, որով պահանջում ենք բեկանել տնային կալանք կիրառելու մասին որոշումը (խոսքը խափանման միջոցի ժամկետը 5-րդ անգամ երկարաձգելու մասին է)։ Չնայած այն հանգամանքին, որ պաշտպանական կողմը միջնորդել է բողոքի քննություն իրականացնել բանավոր, այն իրականացվելու է գրավոր։
Պնդում ենք, որ Ալբերտ Բազեյանն առնչություն չունի իրեն վերագրվող արաքի կատարմանը, հետևաբար ազատության ցանկացած սահմանափակում համարում ենք անհիմն և անօրինական»,- գրել է նա։