|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ տնկելու կամ պատ շարելու առաջարկով հանդես եկած Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ։ Արդեն մի քանի օր է՝ ՊՊԾ աշխատակիցները, ականատեսների վկայությամբ, անվտանգային միջոցառումներ են ձեռնարկում «Հաղթանակ» զբոսայգում:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Հիշեցնենք, որ նախորդ տարիներին եւս Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նրա այցի ընթացքում, որպես կանոն, քաղաքացիների մուտքն այգի արգելված է»։