|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թբիլիսիում երգերով ուղեկցվող հանրահավաք՝ իրավական հարցերի հանձնաժողովի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո: «Մեծամասնություն կազմող «Վրացական երազանքը» քվեարկությունից առաջ լսումներից հեռացրել է բոլոր ընդդիմադիր պատգամավորներին»: Ըստ Ngnewsgeorgia-իի՝ դրա մասին սոցցանցերում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Թբիլիսիում քաղաքացիական հասարակության զանգվածային խաղաղ ցույցն ընդդեմ «ռուսական օրենքի»: Հատուկ ջոկատները ջրցան մեքենաներով և գազային զենքերով պատրաստ են գործողություններ ձեռնարկել իրենց եվրոպական ապագան պաշտպանող քաղաքացիական անձանց դեմ։ Ձերբակալությունները շարունակվում են. Վրաստանը չի հանձնվի վերախորհրդայնացմանը»,- հավելել է Վրաստանի նախագահը: