|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի ընդդիմությունը մտավախություն ունի, որ երկրում կշարունակվեն ընդդիմադիրների ձերբակալությունները: Այդ մասին լրագրողներին ասել է ընդդիմության առաջնորդներից մեկը` Գեորգի Վաշաձեն. հայտնում է interpressnews.ge-ն:
Նա չի բացառել, որ Դավիթ Կիկիտաձեի ձերբակլությունից հետո կլինեն նորերը:
Վաշաձեն նաև հայտնել է, որ միավորված ընդդիմության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ և տեղեկատվություն տրամադրել երկրում կատարվող իրադարձությունների մասին:
«Երկրում ուժեղանում է օլիգարխիկ բռնապետությունը, որի նպատակն է ձերբակալել քաղաքական առաջնորդներին»,- ասել է նա:
Նշենք, որ ընդդիմությունը հայտարարել է անժամկետ ցույցերի մասին, նրանք պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: