Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մեջ մտնող «Փակ շուկա» առևտրի կենտրոնը նախօրեին փակվել է և բացվել երեկ։ Առևտրի կենտրոն այցելած հաճախորդներին դիմավորել է «սանիտարական օր» գրառմամբ ցուցանակը։
Թե ինչ է նշանակում «սանիտարական օր», պարզել չհաջողվեց։ Այլ աղբյուրներից տեղեկացանք, որ «Փակ շուկայում» հաշվառում է իրականացվել պարզելու վաճառված ապրանքների քանակն ու ստացված հասույթի համապատասխանությունը։ Սովորաբար աշխարհում հայտնի բրենդների 24-ժամյա ռեժիմով աշխատող սուպերմարկետները նման «սանիտարական օր» հայտարարում են միայն բացառիկ դեպքերում, իսկ «Սիթիներում» դա սովորական բնույթ է կրում։ Եվ դա պայմանավորված Է նրանով, որ ցանցի սեփականատերը՝ Սամվել Ալեքսանյանը, լուրջ մտավախություններ ունի, որ իրեն բոլորը ուզում են «քցել»։ Այդ իսկ պատճառով «Սիթիները» հաճախակի այսպիսի «սանիտարական օրեր են» ունենում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։