|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը կարևոր է Ռուսաստանի համար, և տարածաշրջանում ՌԴ խաղաղապահների ներկայությունն այդ մասին է խոսում։ Այս մասին 24News–ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք միշտ կարծել ենք և այդ մասին հրապարակավ ասել` կարևոր է, որպեսզի հայերն ապրեն իրենց պատմական հայրենիքում` Ղարաբաղում։ Դրանով է պայմանավորված այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ինձ համար դա ապացույցն է այն բանի, որ այդ հարցը չի հանվում։ Ղարաբաղի այն հայերը, որոնք ցանկանում են վերադառնալ, ունեն դրա իրավունքը։ Ինչպես ես եմ հասկանում, ադրբեջանական կողմն այդ իրավունքը չի մերժում»,– ասել է դեսպանը։