|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է ութ ժամվա ընթացքում Ղարաբաղ ուղարկել 150 փրկարարներից բաղկացած խմբավորում և 17 միավոր տեխնիկա: Փրկարարական գերատեսչության ղեկավար Եվգենի Զինիչևը Լեռնային Ղարաբաղի գոտում հումանիտար հարցերի լուծման շուրջ կայացած խորհրդակցության ժամանակ:
«Անհրաժեշտության դեպքում ութ ժամվա ընթացքում պատրաստ ենք այնտեղ ուղարկել կենտրոնական ապարատի օպերատիվ խմբի կազմում գործող խմբավորում, ինչպես նաև 150 մարդ անձնակազմ փրկարարական կենտրոնների ստորաբաժանումներով, ինչպես նաեւ 17 միավոր տեխնիկա»,- ասել է Զինիչևը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին:
Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում ներգրավվելու են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության, արտաքին գործերի նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչներ, իսկ կազմակերպչական հարցերը դրվում են պաշտպանության նախարարության վրա: