|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 800 փախստական։
«Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 825 մարդ: Ավտոբուսներին ուղեկցել են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը և ռազմական ոստիկանությունը։ Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են անցկացնում և 23 դիտակետերում վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը»,- ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, ավելի քան 38300 փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր: