|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հումանիտար օգնությամբ բեռնված 54 երկաթուղային վագոններից առաջին երեքը հասել են Լեռնային Ղարաբաղ. հինգշաբթի ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Նախորդ օրը հաղորդվել էր, որ Ռուսաստանի ութ քաղաքներից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել 54 վագոն՝ մոտ 1200 տոննա ընդհանուր կշռով մարդասիրական օգնությամբ:
«80 տոննայից ավելի կշռով առաջին երեք վագոնը երկաթուղով են ժամանել տարածաշրջան: Դրանցում հիմնական իրեր են: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները բեռնաթափում և հումանիտար օգնությունը հասցնում են նպատակակետերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: