|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բաքուն կոչ է արել Փարիզին «չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ՝ ուղղված Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին։
Հաջիզադեն «անընդունելի է» անվանել մարտի 20-ին Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ընդունելության ժամանակ Աթալի կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքները։
Հաջիզադեի խոսքով՝ Աթալն իր հայտարարություններով «միակողմանի պաշտպանում է Հայաստանը»:
«Ֆրանսիայի վարչապետին, որը դատապարտել է Ադրբեջանի «հակաահաբեկչական միջոցառումները» «սեփական ինքնիշխան տարածքում» և մեր երկրին մեղադրել հայկական տարածքների օկուպացման համար, հիշեցնում ենք, որ ադրբեջանական կողմի գործողությունները «չեն հակասում» միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում ընդունված բանաձևերին», – ասել է խոսնակը։
Հաջիզադեն հավելել է, որ Ֆրանսիան շարունակում է լռել «Հայաստանի կողմից ադրբեջանական 8 գյուղերի շարունակվող օկուպացման դեմ»։