Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-03-03 19:20
Իրավական

ՀՀ ՄԻՊ-ը դատապարտել է երգահան Ռուբեն Հախվերդյանի հայտարարությունները արցախահայության մասին

ՀՀ ՄԻՊ-ը դատապարտել է երգահան Ռուբեն Հախվերդյանի հայտարարությունները արցախահայության մասին

Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադարձել է  երգահան Ռուբեն Հախվերդյանի և հաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարություններին՝ կապված արցախահայության հետ:

«Խիստ դատապարտելի եմ համարում մեր հայրենիքի արցախյան հատվածի մասին այսպիսի վիրավորական գնահատականները և այն էլ հանրային ճանաչում ունեցող մարդկանց կողմից։ Հարցազրույցում արվում են խիստ խտրական ու անգամ ներքին թշնամանք հրահրող արտահայտություններ։ Սա չի կարող ընդունելի լինել։

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»,-գրել է Արման Թաթոյանը։

Նշենք, որ Ռուբեն Հախվերդյանը խոսել էր Արցախի և  արցախահայության մասին  Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդման ժամանակ: