|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արած հայտարարությունները խիստ արձագանքի են արժանացել եվրոպական պետությունների և ԱՄՆ ղեկավարության կողմից։
Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստվում է վերաբացել իրենց օկուպացրած Վարոշա (թրք. Մարաշ) նախկին զբոսաշրջային քաղաքը, որը փակվել էր մարդկանց համար 1974 թ. ի վեր։ Դրանով Էրդողանը խախտում է ՄԱԿ–ի ԱԽ բանաձևը, ըստ որի՝ այդ քաղաքում արգելվում է մարդկանց բնակությունը։ Էրդողանը նաև հայտարարել էր կղզում նախագահական պալատ և «Ազգային այգի» բացելու մասին։
ԵԽ նախագահ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ այս որոշումը պարունակում է կղզում լարվածության առաջացման ռիսկ և կոչ է անում հարգել ՄԱԿ–ի որոշումները։
Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը իր հերթին է դատապարտել այս հայտարարությունները։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անընդունելի է համարել Վարոշայի վերաբերյալ որոշումները և կոչ արել հարգել ՄԱԿ-ի բանաձևերը։
Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Մեծ Բրիտանիան, որը, ի տարբերություն այլ եվրոպական պետությունների, Կիպրոս կղզում ունի ռազմական ներկայություն և կիպրական հիմնահարցի կողմերից է։