|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Տարբեր մայրաքաղաքներից հնչում է արցախցիների` սեփական օջախներ վերադառնալու և անվտանգ ապրելու իրավունքը, սակայն ՀՀ իշխանություններն այս թեման ոչ միայն խնամքով շրջանցում են, այլ շատ հաճախ նյարդային արձագանք հնչեցնում: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մեծ առումով սրա մասին խոսում են և´ Մոսկվայում, և´ Բրյուսելում, և´ Վաշինգթոնում, դեռ չեմ խոսում այն մասին, որ Արցախ վերադարձի հարցը արցախցիների օրակարգի թիվ մեկ թեման է:
Հայաստանյան իշխանությունը թեման փորձում է մշտապես պահել սոցիալական կոնֆլիկտների դաշտում, որպեսզի արցախցիների ջանքերի ու եռանդի հսկայական մասն այդ ուղղությամբ ընթանա:
Ո՞րն է խնդիրը, որ տարածաշրջանում ներկայացված բոլոր հիմնական ուժերը, դերակատարներն ընդունելի են համարում արցախցիների վերադարձի թեման, իսկ Հայաստանի իշխանության պահվածքը նաև այս հարցում համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ: Կարծում եմ` արդեն վաղուց պարզ է:
Ընդ որում` երբ խոսք է գնում Արցախ վերադարձի մասին, այստեղ պետք է հասկանալ ոչ թե մի քանի հազար արցախցու` իր տուն վերադառնալու խնդիրը, այլ տասնյակ հազարների:
Իսկ այս ամենն առանց լուրջ միջազգային երաշխիքների և արցախցիների անվտանգության ապահովման այլ մեխանիզմների չի կարող լինել»: