|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Գերմանիայի Դուիզբուրգ-էսսեն պետական համալսարանը որոշում է կայացրել արգելել Հայոց Ցեղասպանության իրողությանը հակասող տեսակետների քննարկումը.տեղեկացնում է թուրքական Songundem-ը՝ որոշումը սկանդալային որակելով:
Որոշումից հետո «Խաղաղության և երկխոսության» միությունը բողոքի արշավ է նախաձեռնել՝ համալսարանից բաց նիստի կազմակերպում և հարցի քննարկում պահանջելով: Համալսարանը, սակայն, չի թույլատրել, ինչից հետո միությունն այդ կապակցությամբ բանաձև է ներկայացրել համալսարանի ղեկավարությանը, ինչը նույնպես չի ընդունվել:
Նրանք փորձել են համալսարանի հանրակացարաններում թռուցիկներ բաժնել և այդ կերպ ներկայացնել այդ հարցում իրենց դիրքորոշումը, սակայն ոստիկանությունը հանրակացարան է ժամանել և արգելել ցրել դրանք: