|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մենք ճարահատյալ ենք լքել Արցախը, բայց դա դեռ չի նշանակում, որ հրաժարվել ենք մեր իրավունքներից ու պահանջերից, որոնց թվում է նաև հետ վերադարձի իրավունքը»,- ՀՀ-ում ՄԱԿ գրասենյակի մոտ՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, ասաց արցախցի Արմինե Ավագիմյանը։
«2023 թվականին Արցախի ՀԿ-ների, քաղաքական կուսակցությունների կողմից ստորագրված միասնական փաստաթուղթ ենք ուղղել միջազգային խոշոր դերակատարներին, որտեղ շարադրված է, թե ինչ պայմանների դեպքում է հնարավոր մեր հավաքական վերադարձն Արցախ, այն հնարավոր է անվտանգային, իրավական հստակ կարգավորումների և միջազգային ներկայության պարագայում։ Ցավոք, մենք անընդհատ նկատում ենք, որ ՀՀ իշխանությունների օրակարգից հանվում է արցախցիների վերադարձի հարցը։ Հետևելով ադրբեջանական մեդիային՝ տեսնում ենք, որ անգամ այնտեղ են զարմացած, թե ինչպես են ՀՀ իշխանությունները հեշտ հանձնվում՝ օրակարգից հանելով արցախցիների վերադարձի հարցը»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։