|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Այս իշխանությունները չեն անում այն, ինչ ներկայացված է 2021 թվականի իրենց ծրագրում, երբ Արցախի մի մասն արդեն հանձնված էր»,- ԱԳՆ-ն դիմաց արցախցիների ակցիայի ժամանակ ասաց Նարե Սիմոնյանը։
Նա նշեց, որ այս իշխանությունը ծրագրում ներկայացում էր, հերթական անգամ ստելով ու մանիպուլացնելով, որ պատրաստվում են դեօկուպացնել Հադրութն ու Շուշին։
«Հայկական դիվանագիտությունը ծառայեցվում է իրենց քմահաճույքներին, ոչ թե հայկական շահին։ Պետք է խոսենք այս ամենի մասին ու պահանջենք, որ եթե ոչ մի կերպ չեն բարձրաձայնում Արցախի հետ կապված խնդիրների մասին՝ հավաքական վերադարձի իրավունքի, գերիների մասին, ուրեմն պետք է հարթակ ստեղծեն, որ արցախցիներին իրենց իրավունքների համար պայքարեն»,- ասաց ՆարեՍիմոնյանը։
Նա նշեց, որ քայլեր չեն ձեռնարկվում գերիների վերադարձի համար։