|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր ՀՅԴ Մարտունու կոմիտեության գրասենյակում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը և նույն խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը ընդունել են քաղաքացիներին, լսել նրանց մտահոգությունները, խնդիրներն ու առաջարկները։
Քաղաքացիների չդադարող հոսքը շարունակվել է ողջ օրվա ընթացքում։
Մարտունի քաղաքից և շրջանի գյուղական համայնքներից բազմաթիվ քաղաքացիների բարձրացրած խնդիրները վերաբերել են անվտանգությանը, բերքի իրացմանը, Փաշինյանի իշխանության իրականացրած բռնաճնշումներին և երկրում ստեղծված անորոշ իրադրությանը։