կարևոր
751 դիտում, 5 օր առաջ - 2025-06-02 18:19
Առանց Կատեգորիա

Բանկային խարդախության զոհ դարձած քաղաքացիներին հանդիպեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորները

Բանկային խարդախության զոհ դարձած քաղաքացիներին հանդիպեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորները

Բանկային համակարգում և վարկային կազմակերպություններում տեղի ունեցած կիբեռհանցագործությունների ու զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիներն ԱԺ-ի դիմաց են։  Նշենք , որ տևական ժամանակ է նրանք թակում են պետական այս կամ այն դուռը՝ խնդրի լուծման ակնկալիքով։

Նրանց խոսքով՝ բանկերում իրականացվող կիբերհանցագործությունների հետևանքով քաղաքացիներին մեծ ֆինանսական վնասներ են հասցվում։ Իսկ բանկերն անհիմն պահանջներ են ներկայացնում, անարդարացի ֆինանսական բեռ են դնում խարդախության զոհ դարձած քաղաքացիների վրա։ Արդեն սկսել են բռնագանձել մարդկանց գույքը։ Մյուս կողմից էլ՝ քննչական մարմիններն անգործություն են ցուցաբերում, չեն կարողանում կամ չեն ցանկանում պաշտպանել տուժած քաղաքացիների իրավունքները։ Ըստ տուժած քաղաքացիների՝ կառավարությունը պետք է ձեռնարկի հստակ և համակարգային լուծումներ՝ խնդիրը պետությունը պետք է երաշխավորի քաղաքացիների ֆինանսական անվտանգության պաշտպանությունը։

Ի դեպ, բանկային համակարգում և վարկային կազմակերպություններում տեղի ունեցած կիբեռհանցագործությունների ու զեղծարարությունների զոհ դարձած քաղաքացիներին հանդիպեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
Տեսագրությունն ամբողջությամբ՝ այստեղ