|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի հարավ-արևմուտքում հիվանդանոցի մուտքի մոտ գտնվող սրճարանում հրաձգություն է տեղի ունեցել, վիրավորվել է յոթ մարդ, երկուսի վիճակը ծանր է, հաղորդում է NTV հեռուստաալիքը:
«Դենիզլիում երկու մարդ կրակ են բացել Փամուքքալեի համալսարանական հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունքի մուտքի մոտ գտնվող սրճարանում», - հայտնել Է հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ յոթ մարդ վիրավորվել է, նրանցից երկուսը՝ լուրջ։
Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկանական բրիգադներ։ Կրակ բացողները դիմել են փախուստի։