|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Սիրիացի տղամարդը կրակ է բացել Բեյրութի արվարձանում գտնվող ԱՄՆ դեսպանատան վրա, կրակողը վիրավորվել և ձերբակալվել է լիբանանցի զինվորականների կողմից։
«Լիբանանում՝ Աուկարի շրջանում, ամերիկյան դեսպանատան վրա կրակել է Սիրիայի քաղաքացիություն ունեցող անձ։ Տարածքում գտնվող զինծառայողները պատասխանել են կրակոցներին, և կրակողը վիրավորվել է։ Նրան բերման են ենթարկել և բուժօգնության ուղարկել հիվանդանոց։ Աշխատանքներ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։