|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կալիֆոռնիայում Սխտորի փառատոնի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել, որի հետևանքով 3 մարդ է մահացել, ևս 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ. հայտնում է BBC-ն:
Ոստիկանությունը գնդակահարել է կրակ բացած անձին կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ նա սկսել է կրակել: Այս պահին ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում երկրորդ կասկածյալին գտնելու նպատակով:
Կրակոցները հնչել են փառատոնի փակման արարողությունից րոպեներ առաջ:
Ականատեսներից մեկի խոսքով`կրակ բացած անձը սպիատակամորթ, 30-ին մոտ տղամարդ էր` հրացանը ձեռքին: